‘Լուի վան Գալ. «Չեմ հավատում, որ «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցում է Մոուրինյուի հետ»’

1113

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը չի հավատում մամուլում շրջանառվող այն լուրերին, որոնց համաձայն՝ ակումբի ղեկավարությունը բանակցություններ է վարում «Չելսիի» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ:

-Վերջին ամիսները բարդ են եղել իմ կնոջ, երեխաների, թոռների և անգամ ընկերների համար: Ինձ համար ևս ամեն ինչ բարդ է, բայց ես կարողանում եմ հաղթահարել դժվարությունները: Հոլանդիայում բոլորը գիտեն՝ ես շատ ինքնավստահ եմ ինքս ինձ թերագնահատելու համար:

Ես գիտեմ, որ իմ շուրջը շատ է սուտը: Այնպես որ՝ չեմ հավատում, որ «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցում է Մոուրինյուի հետ,-հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերված է «The Guardian»-ից:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյուն Իսպանիայի առաջնությունը երկու հսկաների լիգա է անվանել’
Հաջորդ հոդվածը‘Ռանյերի. «Վարդին յուրաքանչյուր խաղի մասնակցում է այնպես, ասես դա իր կյանքի վերջին հանդիպումն է»’