‘Լուի վան Գալ. «Պարտավոր ենք հաղթել «Սթոք Սիթիին»»’

1512

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի՝ «Սթոք Սիթիի» հետ խաղից ունեցած սպասելիքներից:

-Կարծում եմ՝ մենք պարտավոր ենք առաջիկա խաղում հաղթանակ տոնել: Երբ երեք խաղ անընդմեջ պարտություն ես կրում, պարտավոր ես հաղթել, բայց Սթոք-օն-Տրենտեում խաղալն այդքան էլ հեշտ չէ: Նրանք, օրինակ, կարողացել են հաղթել «Մանչեսթեր Սիթիին»:

«Սթոքի» կազմում Կրկիչը և Շաքիրին շատ վտանգավոր ֆուտբոլիստներ են, ովքեր «Բարսելոնայում» և «Բավարիայում» հանդես գալու փորձ ունեն: Մենք պետք է լավ հանդես գանք հատկապես պաշտպանությունում,-Լուի վան Գալի խոսքը մեջբերված է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքից:

«Սթոք Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 26-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 16:45-ին:

Նախորդ հոդվածը‘Մուսինյան. Բաքվի ագրեսիային դիմակայելու համար պետք են քաղաքական փոփոխություններ’
Հաջորդ հոդվածը‘Կապելո. «Գլխավորել «Ռեա՞լը»… Ոչ, ոչ, ոչ»’