‘Լուի վան Գալ. ««Ռեալի» հետ խաղն ընկերական չէր» ‘

795

«Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը, միջազգային ընկերական մրցաշարում «Ռեալի» դեմ տարած հաղթանակից (3:1) հետո մեկնաբանել է Դենի Ուելբեկի վնասվածքը, ով խաղադաշտը թողեց 43-րդ րոպեին, ինչպես նաև թիմի երիտասարդ պաշտպան Թայլեր Բլեքետի խաղը: Վճռորոշ խաղում «Մանչեսթր Յունայթեդը» կհանդիպի «Լիվերպուլի» հետ:

– Սա հիանալի արդյունք է, որը ֆուտբոլիստներին վստահություն կներշնչի, – գրել է Վան Գալը իր թվիթերյան էջում:– Խաղը ընկերական բնույթ չէր կրում: «Ռեալը» չէր ուզում պարտվել: Մենք էլ արժանի էինք հաղթանակի:

Ինչ վերաբերում է Դենի Ուելբեկին, մենք վաղը կտեսնենք, թե  նա իրեն ինչպես է զգում: Թայլեր Բլեքե՞տը: Նա միայնակ  բարձր մակարդակով կարող է անցկացնել ողջ հանդիպումը: Բայց կկարողանա՞  նա այսպես գործել հանդիպումից հանդիպում: Հիմա ես չեմ կարող պատասխանել այդ հարցին:

Այն, որ խաղալու ենք «Լիվերպուլի» հետ շատ կարևոր է ողջ անգլիական ֆուտբոլի համար: Իհարկե, մեզ համար ավելի լավ է հաղթելը, քան պարտվելը:  

Նախորդ հոդվածը‘Հոսպիտալում մահացել է դիվերսիայի հետևանքով վիրավորված կրտսեր սերժանտը ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կհանդիպեն Սոչիում’