‘ Լուի վան Գալ. «Ֆուտբոլ խաղում են ոչ միայն ոտքերով, այլև գլխով, այնպես որ` պետք է մարզել նաև ֆուտբոլիստների ուղեղները»’

1017

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել է իր աշխատոճի մասին և կատակել է` նշելով, որ հիմնականում հրահանգներ է տալիս:

-Երբ մարդիկ հետևում են իմ մամուլի ասուլիսներին, նկատում են, որ ես շատ եմ խոսում ֆուտբոլային փիլիսոփայության մասին: Պարզապես փորձում եմ ամեն ինչի տրամաբանական բացատրություն տալ: Երբեմն ԶԼՄ-ները սիրում են դա, երբեմն` ոչ: Կարծում եմ` ֆուտբոլ խաղում են ոչ միայն ոտքերով, այլև գլխով, այնպես որ` պետք է մարզել նաև ֆուտբոլիստների ուղեղները:

Երբ նոր էի սկսել աշխատել, մարզիչներն ամեն ինչ անում էին, իսկ հիմա կան մեծաթիվ օգնականներ: Այնպես որ` հիմա ոչինչ չեմ անում, միայն հրահանգներ եմ տալիս օգնականներիս ու դրա դիմաց մեծ գումար եմ ստանում,-հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերված է «The Telegraph»-ից:

Նախորդ հոդվածը‘Ռոյսը կմասնակցի «Համբուրգի» հետ խաղին’
Հաջորդ հոդվածը‘«Բորուսիայի» մարզական տնօրենը ճիշտ է համարում ահաբեկիչներին զիջումների չգնալը ‘