‘Լուլան առաջադրվել է, մնում է՝ դատարանը որոշի’

2353

Բրազիլիայի Աշխատավորների կուսակցությունն առաջիկա ընտրություններում պետության նախկին ղեկավար Լուլա դա Սիլվայի թեկնածությունն է առաջադրել նախագահի պաշտոնում: Այդ քայլին երկրի նախկին ղեկավարի կուսակիցները գնացել են՝ թեև տեղական օրենքներով՝ նրանք, ովքեր դատապարտվել են երկրորդ ատյանի դատարանի կողմից, արգելվում է առաջադրվել նախագահական ընտրություններում:

Մայրաքաղաքում ի պաշտպանություն Լուլա դա Սիլվայի՝ ցույցի է դուրս եկել ավելի քան 10 հազար մարդ, այդ թվում՝ կրթության նախկին նախարար, իսկ այժմ՝ փոխնախագահի պաշտոնի հավակնորդ Ֆերնանդո Ադդադը:

Լուլա դա Սիլվայի թեկնածությունը կքննի Բարձրագույն ընտրական դատարանը, որն իրավունք ունի մերժելու նախկին նախագահին՝ առաջադրվելու նոր ժամկետում: Հայտնի է, որ նրա առաջադրման դեմ արդեն հանդես է եեկել երկրի գլխավոր դատախազը:

Պետության նախկին ղեկավարը դատապարտվել է կոռուպցիայի գործով: Սակայն, չնայած կալանավորված լինելուն, դա Սիլվան համարվում է ներկա ընտրարշավի ֆավորիտը:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ինչպես է ՃՈ-ն հանրահավաքի առիթով կարգավորելու փողոցները’
Հաջորդ հոդվածը‘Արտակ Հարությունյան. Ասուլիսը տապալել է ՀՀ հպարտ քաղաքացին’