‘Լուծարվել են «Մխչյան ֆիշ», «Ալեքս գրիգ» և «մի շարք այլ ընկերությունների ձկնաբուծարաններում առկա ապօրինի խորքային հորերը»’

1671

Բնապահպանության նախարարի հրամանով ձևավորված Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծության համար ջրային ռեսուրսների օգտագործման հետ կապված խնդիրների ուսումնասիրման աշխատանքները համակարգող հանձնաժողովի, խորքային հորերի ժամկետանց ջրօգտագործման թույլտվությունների շուրջ ստեղծված իրավիճակը ուսումնասիրող աշխատանքային խմբի իրականացրած ստուգայցերին, ուսումնասիրություններին և գործնական քայլերի անցման նախապատրաստական փուլին հաջորդել են, ըստ նախօրոք հաստատված ժամանակացույցի, ապօրինի խորքային հորերի լուծարման և կոնսերվացման աշխատանքները:  Բնապահպանության նախարարությունը վերջին մեկ ամսում Արարատի և Արմավիրի մարզերում լուծարել է 515լ/վ գումարային ծախսով 12 խորքային հոր և կոնսերվացրել 280 լ/վ գումարային ծախսով 13 հորատանցք:

Ինչպես տեղեկացնում է նախարարության մամլո ծառայությունը, լուծարվել են «Մխչյան ֆիշ», «Ալեքս գրիգ», «Էմի ֆիշ», «Ռոյալ պարադիզ», «Ակվատեխ ավտոմատիկա» ընկերությունների և մի շարք այլ անհատ ձեռներեցների ձկնաբուծարաններում առկա ապօրինի խորքային հորերը:

 

Նախորդ հոդվածը‘Չինաստնում ներկայացվել է Մաո Ցզեդունի ոսկյա արձանը’
Հաջորդ հոդվածը‘ Ահազանգ. Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության արդյունքում Արտաշատի համայնքը կարող է կորցնել իր մրգատու ծառերի 81%-ը’