Լուկակուն մտադիր է վերադառնալ «Ինտեր»

321

Լոնդոնի «Չելսիի» եւ Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն մտադիր է ամռանը վերադառնալ Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտեր», հաղորդում է Calciomercato.com-ը։

28-ամյա ֆուտբոլիստը չի զգում իրեն կարեւոր դերակատար գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմում։ Առաջիկայում ֆուտբոլիստը հանդիպում կունենա «Ինտերի» գլխավոր տնօերն Բեպե Մարոտայի հետ եւ քննարկի ֆինանսական պայմանները։

«Չելսիում» Լուկակուն ստանում է տարեկան 14 միլիոն եվրո, իսկ «Ինտերը» չի կարող առաջարկել 7 միլիոն եվրոյից շատ։

Լուկակուն անցած ամռանն է «Իտերից» տեղափոխվել «Չելսի»։

Ընթացիկ մրցաշրջանում Լուկակուն անգլիական թիմի հետ մասնակցել է 39 հանդիպման, խփել 12 գոլ։

Նախորդ հոդվածը«Ռեալը» երկարաժամկետ պայմանագիր կկնքի Անտոնիո Ռյուդիգերի հետ
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել 7 խաղացողի