‘Լուկաշենկոն անձամբ կմասնակցի Ուգո Չավեսի հուղարկավորության արարողությանը’

1014

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կմեկնի Վենեսուելա՝ մասնակցելու ուրբաթ տեղի ունենալիք՝ նախագահ Ուգո Չավեսի հուղարկավորության արարողությանը, հաղորդում է Բելառուսի առաջնորդի մամուլի ծառայությունը:

«Ուգո Չավեսն արտասահմանյան երկրների ղեկավարների թվում ավելիմոտ ընկեր, քան Բելառուսի նախագահը, չուներ», — ասվում է հաղորդագրության մեջ:

Ուգե Չավեսին անձամբ հրաժեշտի տուրքը մատուցելու պատրաստակամություն է հայտնել նաեւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, տեղեկացնում է «Ֆրանս Պրեսսը»՝ հղում անելով Իրանի պետական հեռուստաընկերության վրա:

Ուգո Չավեսի մահվան կապակցությամբ Վենեսուելայում սգո օր է հայտարավել, մինչդեռ Բելառուսում սգո եռօրյակ է:  

Նախորդ հոդվածը‘Հայաստան-Չեխիա հանդիպման տոմսերի վաճառքը՝ մարտի 8-ից’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելը մորեխների «հարձակման» է ենթարկվել (ֆոտոշարք)’