Լուկաշենկոն առաջարկել է դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում

304

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուղերձով դիմել է ժողովրդին ու խորհրդարանին և առաջարկել է դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում և զինադադար կնքել։

«Դադարեցնել է պետք հիմա, քանի դեռ էսկալացիա չի սկսվել։ Փորձեմ համարձակվել և առաջարկել դադարեցնել ռազմական գործողությունները, զինադադար հայտարարել՝ առանց տեղաշարժի իրավունքի, զորքերի վերախմբավորման՝ երկու կողմից էլ, առանց զենքի, զինամթերքի և ռազմական տեխնիկայի տեղափոխման»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Նրա կարծիքով՝ ուկրաինական զորքերի հնարավոր հակահարձակումը կջնջի խաղաղ բանակցությունների բոլոր հնարավորությունները և անշրջելի էսկալացիայի կհասցնի Ուկրաինայում։

«Ցավոք, հիմա, ինչպես լսում եք, շատ է խոսվում ՈՒԶՈՒ-ի հակահարձակման մասին։ Ըստ իս՝ դա չափազանց վտանգավոր է, որովհետև կջնջի բանակցային գործընթացի վերաբերյալ բոլոր հույսերը և անշրջելիորեն կլարի հակամարտությունը»,- հայտարարել է Բելառուսի նախագահը։

Լուկաշենկոյի կարծիքով՝ «Հորիզոնում նշմարվում է երրորդ համաշխարհային պատերազմը՝ «միջուկային հրդեհներով», հարկավոր են բանակցություններ՝ առանց նախապայմանների»։

Բելառուսի նախագահը նաև հայտարարել է, թե Արևմուտքը պատրաստվում է ներխուժել Բելառուսի տարածք և վերացնել երկիրը։

Փոխանցում էria.ru-ն։

Նախորդ հոդվածըՉԿԿ ԿԿ-ն Ձինպինի գաղափարներն ուսումնասիրելու նոր արշավ է նախաձեռնել
Հաջորդ հոդվածըՀայաստանակենտրոն մտածողությո՞ւն, թե՞ խայտառակ ձախողում․ Աշոտ Սարգսյան (Ալիք Մեդիա)