Լուկաշենկոն Արևմուտքի պատժամիջոցները համարում է միջազգային մասշտաբի շանտաժ

707

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Արևմուտքի կողմից հանրապետության նկատմամբ սահմանված պատժամիջոցները միջազգային մասշտաբի շանտաժ են։

«Ըստ էության՝ ինքնիշխան պետության վրա ճնշում գործադրելու նպատակով սահմանափակող միջոցներ գործածելн ապօրինություն է և միջազգային ծավալի շանտաժ։ Շանտաժ, որը, հիշեցնեմ, ՄԱԿ-ի և միջազգային այլ կազմակերպությունների փաստաթղթերում դատապարտվում է որպես անթույլատրելի միջոց»,- երեքշաբթի պատժամիջոցներին հակազդելու վերաբերյալ խորհրդակցությունում հայտարարել է Լուկաշենկոն։

Բելառուսի հարաբերություններն Արևմուտքի հետ փչացան 2020 թ․ օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո։ Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Կանադան և մի շարք այլ երկրներ փուլ առ փուլ պատժամիջոցներ են սահմանում բելառուսցի պաշտոնյաների ու կազմակերպությունների նկատմամբ՝ Մինսկին մեղադրելով ընտրությունները կեղծելու և մարդու իրավունքների խախտման համար։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՖեդերերը 18-րդ անգամ դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի 1/4 եզրափակիչ
Հաջորդ հոդվածըԼավրովը ԱՄՆ-ին զգուշացրել է Ռուսաստանի հետ չխոսել ուժի դիրքերից