Լուկաշենկոն դեմ է, որ խաղաղապահ զորակազմին «օկուպանտ» անվանեն

470
Беседа с Президентом Белоруссии Александром Лукашенко • Президент ...

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անհրաժեշտ է համարել կանխելու  Ղազախստանում Հավաքական անվտանգության պայմանագրի խաղաղապահ զորակազմին «օկուպանտ» անվանելու փորձերը։

«Տեղեկատվական դաշտում պետք է գործել հստակ կանխազգուշացմամբ։ Չի կարելի թույլ տալ, որ խաղաղապահ զորակազմը ներկայացվի որպես օկուպանտ։ Մենք տեսնում ենք, որ նման փորձեր արդեն իսկ արվում են։ Մենք ամենևին էլ օկուպանտներ չենք, մենք այդտեղ չենք եկել մեր ցանկությամբ։ Մեզ հրավիրել է մեր եղբայրը, մեր ընկերը, որը պատասխանատու է այդ հսկայական երկրի համար, և մենք այն աջակցությունն ենք ցուցաբերել, ինչը մեզնից նա պահանջել է»,- ՀԱՊԿ-ի արտահերթ նստաշրջանի իր ելույթում ասել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահը նաև հավելել է, որ այժմ լավ առիթ է խոսելու Տաջիկստանի մասին ևս։ «Տաջիկստանի նախագահն արդեն տարիներ շարունակ նյութական օգնություն է խնդրում, առաջին հերթին՝ ռազմական տեխնիկայի։ Մենք դա պետք է անենք»,- ասել է Լուկաշենկոն՝  հավելելով, որ դա վերաբերում է նաև մյուս հանրապետություններին։ «Ինչ վերաբերում է Բելառուսին, ապա դուք միշտ էլ կարող եք հույս ունենալ ոչ միայն մեր փոխըմբռնման, առանձին հայտարարությունների և աջակցության վրա։ Մենք միշտ հավատարիմ կլինենք այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք ենք բերել»,- ամփոփել է Բելառուսի նախագահը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌահմոնը հայտարարել է Աֆղանստանում ԻՊ-ի դիրքերի ամրացման մասին
Հաջորդ հոդվածըԱրայիկ Մանուկյան. «Պատիվ է Լևոն Տեր-Պետրոսյան մտածողի ժամանակակիցը լինելը