‘Լուկաշենկոն կնպաստի Մինսկում անցկացվող բանակցություններին’

819

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն Կիևում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններում հայտարարել է, թե հույս ունի, որ մինսկյան բանակցությունների գործընթացը կաշխուժանա: Իր հերթին՝ Բելառուսի նախագահը հավաստիացրել է, որ Մինսկը մշտապես հանդես կգա որպես չեզոք ասպարեզ՝ ռուսասատանա-ուկրաիանական հակամարտության կարգավորման համար:

Նախօրեին եռակողմ շփումների խումբը (Ուկրաինա, Ռուսաստան, ԵԱՀԿ) չի կարողացել ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ներկայացուցիչների հետ համաձայնեցնություն ձեռք բերել դեկտեմբերի 21-ին Մինսկում կայանալիք հանդիպման վերաբերյալ:

Աշխատանքային այցով Կիևում գտնվող Լուկաշենկոյի և Ուկրաինայի նախագահ Պոռոշենկոյի հանդիպումն անցել է փակ ռեժիմով, սակայն հայտնի է, որ քննարկված հարցերի թվում են եղել տնտեսական և ֆինանսական համագործակցությունը, միջազգային կազմակերպություններում գործողությունների համակարգումը և անվտանգության բնագավառում փոխգործակցությունը: Հաղորդվում է նաև, որ նախագահները պայմանավորվել են ստեղծել համատեղ հեռուստաալիք: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյան. Գորիկ Հակոբյանի ԱԱԾ-ում մեր եղբայրներն ու հարազատներն են ծառայում’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադրն՝ առանց մեկնաբանության’