Լուկաշենկոն կոչ է անում դադարեցնել հակամարտությունն Ուկրաինայում, այլ ոչ թե փնտրել դրա պատճառները

244

Այժմ կարևոր է դադարեցնել հակամարտությունն Ուկրաինայում, այլ ոչ թե զբաղվել դրա պատճառների որոնմամբ, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հետ հանդիպման ընթացքում։

«Մեր ոչ մի նիստ չի անցնում առանց Ուկրաինայում իրավիճակի քննարկման։ Որպես փորձառու մարդ՝ կուզենայի խնդրել ձեզ և հետ պահել այժմ որևէ պատճառ փնտրելու փորձերից։ Վաղ թե ուշ մենք դրանց մասին կխոսենք։ Բայց հիմա ամենակարևոր խնդիրը այդ հակամարտությունը դադարեցնելն է»,- ասել է Լուկաշենկոն։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԿուլեբա․ Մինչև հակամարտության ավարտը մենք օտարերկրյա զորքերի չենք սպասում
Հաջորդ հոդվածը«Փուլային կարգավորման» ադրբեջանական տարբերակը. ՉԻ