Լուկաշենկոն հայտարարել է, որ երբեք թույլ չի տա Բելառուսի օկուպացիան

379

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերքել է ընդդիմության այն պնդումները, թե համատեղ զորավարժությունների անվան տակ ժամանած ռուսաստանցի զինվորականները օկուպանտներ են, և հայտարարել է, որ երբեք թույլ չի տա նման զարգացումներ։

«Ես երբեք չեմ իջել այդ աստիճան, որպեսզի բանավիճեմ իմ հակառակորդների և մրցակիցների հետ, բայց այսօր, ստանալով մամուլի տեսությունը, զարմանքով կարդացի, որ մեզ մոտ տեղի է ունեցել «Բելառուսի օկուպացիա»։ Ես, որպես գերագույն հրամանատար, կարծեք թե դա չեմ նկատել։ Գուցե դուք ինձ չե՞ք տեղեկացրել, որ էստեղ մեզ մոտ «Բելառուսի օկուպացիա» է կատարվել»,- հեգնանքով նշել է Լուկաշենկոն՝ դիմելով պետական սահմանապահ կոմիտեի նախագահ Անատոլի Լապպոյին։

Այդ առիթով Լուկաշենկոն ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի կողմից Բելառուսի օկուպացման պլանների մասին հայտարարություններին, որոնք հնչեցրել է Բելառուսի ընդդիմության նախկին առաջնորդներից Զենոն Պոզնյակը, որը վաղուց ի վեր ապրում է արտասահմանում։

 «Ես հազվադեպ են անուններ հնչեցնում, բայց անդրադառնամ Զենոն Պոզնյակի խոսքին, ոչ այն պատճառով, որ նա մեզ համար օրինակելի նմուշ է։ Դա մեր քաղաքականության հակոտնյան է։ Բայց ես նրան շատ լավ եմ ճանաչում, ինչպես և ինքը՝ ինձ։ Հիմար մարդ չէ, ամեն ինչ հասկանում է»։ Նա Պոզնյակին հարց է տալիս՝ որտե՞ղ էր նա 2020 թ․, երբ «մեզ քիչ էր մնում օկուպացնեին»։ «Ինչո՞ւ այն ժամանակ չէիր պաշտպանում մեր ինքնիշխանությունն ու անկախությունը։ Որտե՞ղ էիր այն ժամանակ․․․ Եվ ամենակարևորը, ես արդեն դիմում եմ բոլորին, ովքեր սա կարդացել ու լսել են, և Զենոն Պոզնյակին եմ ուզում ասել․ երբե՛ք, երբե՛ք, համենայն դեպս՝ քանի դեռ ես նախագահն եմ, և դուք՝ գեներալներ, մենք թույլ չենք տա Բելառուսի օկուպացիան։ Դա երբեք չի լինի ոչ մի կողմից։ Կմեռնենք, բայց դա թույլ չենք տա։ Ուստի պետք չէ այդ թեման շահարկել»,- ընդգծել է Լուկաշենկոն։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՆոր Զելանդիայի վարչապետը հետաձգել է իր հարսանիքը կովիդի բռնկման պատճառով
Հաջորդ հոդվածըԻրավիճակի վատթարացման դեպքում Ավստրիան կտարհանի իր դեսպանատունն Ուկրաինայից