‘Լուկաշենկոն հրամանգիր է ստորագրել՝ Ուկրաինայի հետ սահմանաբաժանում կատարելու վերաբերյալ’

1095

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի հետ սահմանի դեմարկացիայի աշխատանքներն արագացնելու վերաբերյալ: Փորձագետների կարծիքով՝ դա պայմանավորված է Ուկրաինայի իրադարձություններով:

Պետական սահմանի դեմարկացիան իրականացնում է Բելառուսի պետական սահմանային կոմիտեն, թեպետ նախկինում Մինսկը և Կիևը հույս ունեին ստանալ ԵՄ-ի աջակցությունն այդ գործում:

Բելառուսա-ուկրաինական սահմանի երկարությունը 1084,2 կմ է: ԽՍՀՄ երկու նախկին հանրապետությունների միջև այսօրվա սահմանը հաստատվել է 1939 թ. սեպտեմբերից՝ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի արդյունքում Արևմտյան Բելոռուսիան և Արևմտյան Ուկրաինան ԽՍՀՄ-ին միացնելու պահից:

Անցյալ տարվա նոյեմբերին Ուկրաինայի, Բելառուսի և Ռուսաստանի սահմանային հանգույցում հանդիսավոր կերպով բացվեց սահմանային առաջին նշանը. կողմերը  հայտարարեցին սահմանագծման մեկնարկը՝ կանխատեսելով, որ այդ աշխատանքները կպահանջեն 10 տարի: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ո՞վ կփոխարինի Դոնալդ Տուսկին՝ Լեհաստանի վարչապետի պաշտոնում’
Հաջորդ հոդվածը‘Times. Գործարար Լեբեդևը Լոնդոնն անվանել է փողերի լվացման համաշխարհային մայրաքաղաք’