Լուկաշենկոն ղազախ ցուցարարներին խորհուրդ է տալիս

446

Ղազախստանի դեպքերին արձագանքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նա ցուցարարներին կոչ է արել «լեզու գտնել» գործող իշխանությունների հետ։

«Երկիրը քանդելուց հետո շատ երկար ժամանակ պետք կլինի այն վերականգնելու համար։ Դրա համար էլ հարկավոր է, ժողովրդական լեզվով ասած՝ ծնկի իջնել, ներողություն խնդրել զինվորականներից, որպեսզի ստեղծված ճեղքվածքը հարթվի։ Եվ պետք է նստել իշխանությունների, Տոկաևի հետ՝ բանակցելու և սեփական պետությունը կառուցելու համար»,- ասել է Լուկաշենկոն։

 Ռուսաստանի ԱԳՆ-ն հինգշաբթի հայտարարել է, որ Ղազախստանում տեղի ունեցող հուզումների ետևում արտաքին ուժեր են կանգնած, սակայն չի նշել, թե հատկապես ինչ ուժեր են դրանք։

Հինգշաբթի օրը Մոսկվայում Ղազախստանի դեսպանատան մոտ ոստիկանությունը ձերբակալել է մոտավորապես տասը հոգու, որոնք պիկետ էին անում ի պաշտպանություն Ղազախստանի ցուցարարների։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՌուսաստանցի դեսանտայինները ժամանել են Ղազախստան
Հաջորդ հոդվածըԴատարանը կալանք է դրել նախկին նախագահի ունեցվածքի վրա