Լուկաշենկոն ներում է շնորհել Nexta-ի նախկին խմբագրին

148

Բելառուսում ներում է շնորհվել ընդդիմադիր Nexta տելեգրամ ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչին, որը դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման ուժեղացված ռեժիմի գաղութում։

Մայիսի 3-ին նա դատապարտվել էր իշխանությունը տապալելու նպատակով դավադրության և զանգվածային անկարգություններ կազմակերպելու գործով, մայիսի 18-ին դատավճիռը մտել էր ուժի մեջ։

Nexta-ն Բելառուսի ամենահայտնի մեդիանախագծերից էր և ակտիվորեն լուսաբանում էր 2020 թ․ նախագահական մրցապայքարն ու բողոքի զանգվածային ցույցերը, որոնք  հեղեղել էին երկիրը՝ Լուկաշենկոյի հաղթանակը հայտարարելուց հետո։ Բելառուսական ընդդիմությունը և մի շարք երկրներ, միջազգային կազմակերպություններ և քաղաքական միավորումներ, այդ թվում՝ Եվրամիությունը, չեն ճանաչել այդ հաղթանակը։

Շատ մեկնաբաններ նշում են, որ Nexta-ն օգտագործվում էր ոչ միայն տեղեկատվության, այլև բողոքի ցույցերը համակարգելու նպատակով։

Պրոտասևիչին և նրա ընկերուհի Սոֆյա Սապեգային ձերբակալելու համար Բելառուսի իշխանությունները Մինսկի օդանավակայանում 2021 թ․ մայիսին հարկադիր վայրէջք պարտադրեցին Ryanair-ի օդանավին։ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունն իր զեկույցում եզրակացրել է, որ լայներն արտակարգ վայրէջք է կատարել  ականապատված լինելու՝ կանխամտածված սուտ հաղորդման պատճառով։

Փոխանցում է eurwnews-ը։

Նախորդ հոդվածըԱրոնյանը ոչ ոքի խաղաց Կարլսենի հետ եւ միանձնյա առաջատարն է
Հաջորդ հոդվածըԿրակել են Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ