Լուկաշենկոն Ուկրաինայի քաղաքականությունը Բելառուսի հանդեպ «անխելքություն» է համարում

364

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «տխմարություն»  է  անվանել այն քաղաքականությունը, ինչ Կիևը վարում է Մինսկի հանդեպ։

«Ինչո՞ւ ամբողջ մոլորակից առաջ ընկնելով՝ փակեցին երկինքը մեր ինքնաթիռների համար։ Է հա, մենք էլ կշրջանցենք։ Իսկ եթե մենք էլ Ռուսաստանի հետ պայմանավորվենք, ու Ռուսաստանը փակի ինքնաթիռների թռի՞չքը՝ թե՛ ուկրաինական, թե մյուսների։ Եվ Ռուսաստան մուտքի կետեր դնի Բելառուսո՞վ, ի՞նչ են անելու։ Հասկանո՞ւմ եք, անխելքություն։ Լավ, լիտվացիները՝ հասկացանք․ Լիտվայի իշխանությունները վաղուց են ուղեղից։ Բայց Ուկրաինա՞ն ինչու է դա անում։ Ի՞նչ կարիք կար ամեն ինչ քանդելու,- ուկրաինացի քաղաքական գործիչ Ալեքսանդր Մորոզի հետ հանդիպմանն ասել է Լուկաշենկոն։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչը զգուշացնում է մոտ ժամանակներս ներխուժման մասին
Հաջորդ հոդվածը«Ազատության պահակախումբը» հեռացվել է ԱՄՆ-ը և Կանադան կապող կամրջից