‘Լուկաշենկոն Պուտինին շփոթել է Մեդվեդևի հետ’

1148

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի իր գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Մինսկում սխալվել է և նրան դիմել Ռուսաստանի վարչապետի անունով: Այդ մասին տեղեկացրել  է «Ведомости»-ն:

«Հարգելի Դմիտրի Անատոլևիչ,- ասել է Լուկաշենկոն ընդլայնված կազմով բանակցություններից առաջ, ապա անմիջապես ուղղել իրեն:- Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, հարգելի Դմիտրի Անատոլևիչ»: ՌԴ վարչապետը նույնպես ռուսաստանյան պատվիրակության կազմում դահլիճում է եղել:

Պուտինը Լուկաշենկոյի սխալին հումորով է արձագանքել. «Ճիշտ է, չէ՞ որ փողն այնտեղ է»,- ասել է նա՝ նկատի ունենալով, որ բյուջետային հատկացումներով զբաղվում է Ռուսաստանի կառավարությունը:

«Չէ, դա չի պատճառը»,- ըստ LifeNews-ի՝ պատասխանել է Լուկաշենկոն: Ավելի ուշ նա իր սխալը բացատրել է նրանով, որ դրանից առաջ Դմիտրի Մեդվեդևի հետ որոշ հարցեր է քննարկել: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Մենք ազատ ենք արձակվել, սակայն մեր 30 գործընկերներ դեռ բանտում են»’
Հաջորդ հոդվածը‘Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը’