Լուկաշենկո․ Արտաքին ագրեսիայի դեպքում Բելառուսին պաշտպանության երաշխիքներ են հարկավոր ՌԴ-ից

305

Ռուսաստանը պետք է երաշխավորի, որ արտաքին ագրեսիայի դեպքում կպաշտպանի Բելառուսը՝ ինչպես սեփական տարածքը, հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ընթացքում։

«Վերջին բանակցություններից հետո Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինից բաժանվելիս մենք պայմանավորվել ենք, որ դուք մասնագետների հետ կգաք Բելառուս, և մենք ձեզ հետ միասին կնստենք ու կքննարկենք Բելառուսի անվտանգության հարցերը։ Դուք գիտեք, որ գերագույն պետխորհրդի՝ անցյալ շաբաթ կայացած  նիստում ես արդեն բարձրացրել եմ այդ հարցը։ Բայց մինչ այդ մենք հարցը քննարկել ենք Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ»,- Լուկաշենկոյի խոսքն է մեջբերել Sputnik գործակալությունը։

Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուն Բելառուսի մայրաքաղաք է ժամանել պետությունների ղեկավարների վերջին պայմանավորվածությունների շրջանակներում։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԼեւոն Զուրաբյան. «Քուչի գյադային» նմանվող իշխանության հետ արտաքին ուժերը հարգալից չեն բանակցում. ԳԱԼԱ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող․ ՊՆ