Լուկաշենկո․ Արևմուտքը ժողովուրդներին ֆիլտրում է նոր «էտալոնի» համաձայն

306

Արևմուտքը «արիական չափորոշիչները» փոխարինել է «ազատական-ժողովրդական արժեքներով» և գունավոր հեղափոխությունների միջոցով ու պատժամիջոցներով ժողովուրդներին ֆիլտրում է նոր «էտալոնին» համապատասխան։

Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

««Արիական չափորոշիչները» նրանք փոխարինել են լիբերալ-դեմոկրատական արժեքներով։ Ժողովուրդների ֆիլտրացումը նոր էտալոնին համապատասխան վաղուց է ընթանում։ Գունավոր հեղափոխություններով, ապստամբություններով, միջնորդավորված պատերազմներով, պատժամիջոցներով, շանտաժով։ Որքան հեռու կարող են գնալ՝ մենք նույնպես գիտենք»,- ասել է նա «Խատին» հուշահամալիրում ֆաշիստների կողմից բելառուսական գյուղի և նրա բնակիչների ոչնչացման 80-րդ տարելիցին նվիրված սգո արարողության ժամանակ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՁինպինը Բերդիմուհամեդովի հետ կքննարկի ՉԺՀ-ի և Կենտրոնական Ասիայի հարաբերությունները
Հաջորդ հոդվածըՔրդերի կուսակցությունը իր թեկնածուն չի առաջադրի Թուրքիայի նախագահի ընտրություններում