Լուկաշենկո․ Արևմուտքին զայրացնում են Բելառուսի հաջողությունները

447

Բելառուսի հաջողությունները գրգռում են Արևմուտքին, դա նրան մղում է ոչ ադեկվատ քայլերի Մինսկի դեմ։

Այս մասին երեքշաբթի հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակիցների հետ հանդիպմանը։

«Պատմականորեն՝ այդպես է ստացվել, մեր հաջողությունները, բնականաբար, չեն ուրախացնում մեր մրցակիցներին, առաջին հերթին՝ աշխարհաքաղաքական մրցակիցներին։ Դրանք միշտ գրգռել ու սարդրել են, որ, այսպես կոչված՝ հավաքական Արևմուտքը ոչ ադեկվատ քայլեր ձեռնարկի Բելառուսի դեմ»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Ըստ նրա՝ չնայած Բելառուսի դեմ սահմանված պատժամիջոցներին՝ իրենց հաջողվել է շատ բանի հասնել։ Նա նշել է, որ ներկայում իրավիճակը բարդանում է կորոնավիրուսի համավարակի հետ կապված, «տնտեսական, քաղաքական շանտաժով, բելառուսական սահմանների մոտ ռազմական հիստերիա ստեղծելով»։ Սակայն բելառուցի գիտնականներին երբեք դժվարությունները չեն վախեցրել, նրանք միշտ պատրաստ են եղել լուծելու, թվում է թե՝ անլուծելի խնդիրներ։ Ըստ Լուկաշենկոյի՝ երկիրն այլ ընտրություն չունի, քան «լինել առաջնորդների շարքում»։

«Դա, հարգելի գիտնականներ, ոչ միայն ձեր գիտական հավակնությունների հարցն է, այլև մեր պետականության և բելառուսցի ազգի պահպանման հարց է։ Եթե առաջնորդ չդառնանք, ետ մնանք, կանգ առնենք՝ ցած կընկնենք , ու մեզ ոտքի տակ կտան»,- ընդգծել է Լուկաշենկոն։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՃապոնիան իր քաղաքացիներին կոչ է անում անհապաղ հեռանալ Ուկրաինայից
Հաջորդ հոդվածըՊեսկովը չի բացառել Կադիրովի մասնակցությունը հաջորդ նախագահական ընտրություններում