Լուկաշենկո․ Բելառուսը պատրաստ է վերսկսել երկխոսությունը Կանադայի հետ

357

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Կանադայի ժողովրդին պետության անկախության տարեդարձի կապակցությամբ և պատրաստակամություն է հայտնել վերսկսել համագործակցությունը՝ չնայած Մինսկի դեմ սահմանված պատժամիջոցներին, հաղորդել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Լուկաշենկոն նշել է, որ այս տարի լրացել է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին, և չնայած քաղաքական տարաձայնություններին՝ մի շարք համատեղ ծրագրեր են իրականացվել կրթության ոլորտում, տնեսության, գիտության և սպորտի բնագավառներում։

«Մենք շատ շնորհակալ ենք շարքային կանադացիներին, որոնք օգնության ձեռք մեկնեցին Բելառուսին ուկրաինական Չեռնոբիլի աղետից հետո և իրենց ընտանիքներում ընդունեցին աղետի գոտուց հարյուրավոր բելառուսցի երեխաների»,- ընդգծել է Լուկաշենկոն։

Բելառուսի հարաբերություններն Արևմուտքի երկրների հետ կտրուկ վատացան 2020 թ․ նախագահական ընտրություններից հետո,  երբ երկրում զանգվածայի բաողքի ցույցեր սկսվեցին, որոնք ճնշվեցին իրավապահների կողմից հատուկ տեխնիկայի և հատուկ միջոցների կիրառմամբ։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՆադալը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջան
Հաջորդ հոդվածըՖԻԴԵ․ Լեւոն Արոնյանը 5-րդն է