Լուկաշենկո․ Եթե ընդդիմությունը հաղթած լիներ, հիմա ՆԱՏՕ-ն Սմոլենսկի մերձակայքում կլիներ

425

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ եթե բելառուսական ընդդիմությունը իշխանության եկած լիներ անցյալ տարվա նախագահական ընտրությունների արդյունքում, ՆԱՏՕ դաշինքը կանգնած կլիներ Սմոլենսկի մերձակայքում։

«Մենք ահռելի սխալ գործած կլինեինք, եթե պարտվեինք անցյալ տարվա ընտրություններում։ Երկիրը պարզապես գոյություն չէր ունենա,-  Լուկաշենկոյի խոսքն է փոխանցել БелТА-ն։- Եթե նրանք մեկ օրով իշանության գային, հիմա ՆԱՏՕ-ի դաշինքը կանգնած կլիներ Սմոլենսկի տակ։ Հերիք է մեկ օրով զավթել իշխանությունը և այստեղ օտարերկրյա զորքեր կանչել։ Սահմանադրությունը նախագահին դա թույլ է տալիս։ Եթե նրանց մարդը լիներ, նա դրանից կօգտվեր»։

Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ Բելառուսում գործող իշխանությանը միշտ դեմ է եղել մոտավորապես 10 տոկոսը։ «Այն մարդիկ, ովքեր մեր հակառակորդներն են, որ թե նրանք, ովքեր այլ կերպ են մտածում, այլ հենց հակառակորդ են, միշտ եղել են մոտավորապես 10 %»,- ասել է նա։

Նա ընդգծել է, որ երկրում ընդդիմադիր գործունեություն վարել թույլ չի տա այն մարդկանց, ովքեր նախագահական ընտրություններից հետո փախել են Արևմուտք։

«Փախածներից ոչ ոք ընդդիմություն չի կարող լինել Բելառուսում։ Փախել ես՝ էնտեղ էլ նստիր-մնա։ Հաջողվել է՝ վերադարձել ես, ինչ-որ կերպ տեղավորվել ես հասարակության մեջ, բայց ո՛չ իշխանության։ Հիմա նրանց գլխավոր նպատակը յուրայիններին իշխանության մեջ մտցնելն է»,- ասել է Լուկաշենկոն։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԳրատախտակին նկարված Մասիս․ Ալիք Մեդիա
Հաջորդ հոդվածըՍի Ձինպինը հայտարարել է, որ անհրաժեշտ է «չինացնել» կրոնը