Լուկաշենկո․ «Ես և Պուտինը բավական խելացի ենք»

607

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Արևմուտքի կողմից մոգոնած հերյուրանք է համարում այն լուրերը, թե Բելառուսը մտնելու է Ռուսաստանի կազմի մեջ։

«Օրակարգում ընդհանրապես նման հարց չկա, դա Արևմուտքի կոլեկտիվ հորինվածն է»,- հայտարարել է Լուկաշենկոն CNN-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ երկու երկրների ղեկավարները «բավական խելացի են, որպեսզի այնպիսի միություն ստեղծեն, որն ավելի ուժեղ կլինի, քան ունիտար կազմավորումը»։

Լուկաշենկոն նաև համոզմունք է հայտնել, որ հակամարտության դեպքում ՌԴ Զինված ուժերի ամբողջ արևմտյան զորամասը կաջակցի Բելառուսին։

«Այդ արևմտյան ուղղությամբ մենք փաստացի ստեղծել ենք միասնական բանակ։ Միասնական զինված խմբավորում, որի հիմքը բելառուսական բանակն է։ Եվ հակամարտության դեպքում, մենք դա չենք թաքցնում, Ռուսաստանի Զինված ուժերի ամբողջ արևմտյան զորամասը մեզ կօգնի։ Ես ձեզ չեմ վախեցնում, պարզապես հիշեցնում եմ այն, ինչի մասին մենք անդադար ասում ենք»,- լրագրողներին ասել է Լուկաշենկոն։

Փոխանցում է gazeta.ru-ն։

Նախորդ հոդվածըՄուրմանսկի վարչական շրջանի շենքի վրա հրկիզվող նյութերով շշեր են նետել
Հաջորդ հոդվածըԷրդողանը դրական քայլեր է արձանագրում Թուրքիայի և ԱՄՆ-ի փոխհարաբերություններում