Լուկաշենկո․ Մինսկը բաց է Բեռլինի հետ իրավահավասար երկխոսության համար

329

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԳԴՀ քաղաքացիներին շնորհավորել է Գերմանիայի միավորման օրվա կապակցությամբ՝ նշելով, որ Մինսկը բաց է Բեռլինի հետ իրավահավասար երկխոսության և համագործակցության, «ինչպես նաև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար, որոնց 30 տարին է լրանում այս տարի»։

Լուկաշենկոն նշել է, որ Բեռլինի պատի անկումը և Գերմանիայի միավորումը, հիրավի, դարաշրջանի փոփոխություն էին նշանավորում և  Եվրոպայում կայուն խաղաղության ու անվտանգության հույս արթնացնում։

«Դուք գիտեք, թե որքան վիշտ, տառապանք ու ցավ կարող է պատճառել այդպիսի պատը, որը տասնամյակներ շարունակ եղել է քաղաքի, ժողովրդի, մի ամբողջ աշխարհամասի բաժանման ողբերգական խորհրդանիշը,- նշել է Լուկաշենկոն։- Ցավոք՝ մենք այսօր կրկին վերադառնում ենք դիմակայության ժամանակներ, երբ Եվրոպայի հենց սրտում երկրների միջև պատեր են կառուցվում»։

Բելառուսի ղեկավարը շեշտել է, որ բելառուսցիներն ու գերմանացիները պետք է միասնաբար «իրենց ավանդը ներդնեն՝ խուսափելու համար ավերիչ դիմակայություններից և թույլ չտալու նոր աղետ»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԼեհաստանում ՌԴ դեսպանին կանչել են ԱԳՆ՝ հանրաքվեների հարցով
Հաջորդ հոդվածըԿադիրովն իր երեք անչափահաս որդիներին հատուկ գործողության գոտի է ուղարկում