‘Լուկաս Պոդոլսկի. Մենք դեռ կարող ենք «Բավարիային» հաղթել’

799

«Արսենալի» հարձակվող Լուկաս Պոդոլսկին խոսել է իր թիմի հնարավորությունների մասին «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ առաջին հանդիպումից հետո:

«Իհարկե, երբ տանը պարտվում ես, իսկ մրցակիցը երեք գոլ է խփում, ապա իրավիճակը բարդ է: Բայց մենք դեռ հնարավորություններ ունենք հաջորդ փուլ դուրս գալու, եւ մենք պայքարելու ենք:

Այժմ մենք պետք է Մյունխենում առնվազն երեք գոլ խփենք: Դա շատ բարդ կլինի, բայց չպետք է հուսահատվել. մենք երկրորդ խաղակեսում ավելի լավ խաղացինք: Եթե հաշիվը դարձնեինք 2:2, ապա բոլորովին այլ խաղ կլիներ»,- ասել է Պոդոլսկին:

Նախորդ հոդվածը‘Հրանտ Տէր-Աբրահամեան. «Պրիչո՞մ տուտ» Կոնգրես, Կոնգրեսն ընտրություններին չի մասնակցել’
Հաջորդ հոդվածը‘Ընտրություններն ավարտվեցին, սկսվեց առևտուրը’