Լուկաս Սելարայանը տեղափոխվեց Սաուդյան Արաբիա

189

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայնը ամերկյան  «Քոլամբուս Քրյուից» տեղափոխվեց Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆատեհ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:

Սաուդյան ակումբը պաշտոնական հաղորդագրությունում Սելարայանին ներկայացրել է արգենտինացի ֆուտբոլիստ։

Սաուդյան Արաբիայի անցած առաջնությունում «Ալ Ֆատեհը» գրավել է 6-րդ տեղը։

Սելարայանը 2020թ․ հունվարից էր  հանդես գալիս «Քոլամբուս Քրյու» թիմում՝ 107 խաղում խփելով 42 գոլ, կատարելով 23 գոլային փոխանցում:

Նախորդ հոդվածըԽոսրով Հարությունյանը ստում է, կեղծում մեր ոչ վաղ անցյալի պատմությունը. Աշոտ Սարգսյան
Հաջորդ հոդվածըՊՍԺ-ն կհեռացնի Մբապեին, եթե չերկարաձգի պայմանագիրը