Լուկա Մոդրիչը մտադիր է մասնակցել Եվրո-2024-ին

214

Խորվաթիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» 37-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մտադիր է մասնակցել Եվրո-2024-ին, հաղորդում է խորվաթական 24sata-ն։

Խորվաթական լրատվամիջոցները գրել էին, որ Ազգերի լիգայի եզրափակիչում Իսպանիային պարտվելուց հետո Մոդրիչը կարող է ավարտել կարիերան ազգային թիմում։

Սպասվում է, որ Եվրո-2024-ը վերջին խոշոր մրցաշարը կլինի Մոդրիչի կարիերայում։

Ընտրական մրցաշարում Խորվաթիայի հավաքականը Հայաստանի, Թուրքիայի, Ուելսի եւ Լատվիայի հետ ընդգրկված է D խմբում։ Եզրափակիչ մրցաշարի ուղեգիր կնվաճեն առաջին երկու տեղերը գրաված թիմերը։

Նախորդ հոդվածըՆիկոլ Փաշինյանին պատասխանում է Նիկոլ Փաշինյանը
Հաջորդ հոդվածըՄբապե․ Կարծում եմ՝ համապատասխանում եմ «Ոսկե գնդակի» չափանիշներին