‘Լուկա Յովիչը տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»’

580

Սերբ հարձակվող Լուկա Յովիչը Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։ 21-ամյա ֆուտբոլիստը վեց տարվա պայմանագիր է կնքել, հայտնում է Արքայական ակումբի մամուլի ծառայությունը։ Վեց տարում ֆուտբոլիստը կվաստակի 70 միլիոն եվրո։

Ոչ պաշտոնական տվյալներով, տրանսֆերի գինը 65 միլիոն եվրո է։

Գերմանիայի ավարտված առաջնությունում Լուկա Յովիչը մասնակցել է 32 հանդիպման, խփել 17 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Եվրոպայի լիգայում Յովիչը մասնակցել է 14 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Գերմանական թիմը հասել էր Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ։

Յովիչը սերբական «Ցրվենա Զվեզդայի» սան է։ Բելգրադի թիմում նա հանդես է եկել 2014-2016 թվականներին, այնուհետեւ տեղափոխվել պորտուգալական «Բենֆիկա», որտեղից մեկ տարի անց վարձակալությամբ միացել էր Ֆրանկֆուրտի թիմին։ Անցած մրցաշրջանում «Այնտրախտը» գնել էր նրա տրանսֆերային իրավունքը։

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով’
Հաջորդ հոդվածը‘«Սեւիլիան» 3 տարվա պայմանագիր կնքեց Լոպետեգիի հետ’