‘Լույս է տեսել Էդուարդ Սնոուդենի հուշագրությունը’

1122

Էդուարդ Սնոուդենի «Անձնական գործ» վերնագրված գիրքը գրախանութների վաճառասեղաններին կհայտնվի սեպտեմբերի 17-ին՝ ԱՄՆ սահմանադրության օրը։

Associated Press գործակալությունը հաղորդել է, որ Macmillan հրատարակչությունում գրքի տպագրությունը տեղի է ունեցել խստագույն գաղտնիության պայմաններում, և նույնիսկ ներքին գրագրության մեջ այդ նախագիծը նշվել է գաղտնաբառով։

Մինչդեռ Սնոուդենը և նրա հրատարակիչները գրքի վաճառքից ստացված ամբողջ եկամուտը, հնարավոր է, ստիպված լինեն տալ ԱՄՆ կառավարությանը, հաղորդել է Law and Crime իրավաբանական պարբերականը։

Բանն այն է, որ նույնիսկ նախկին պետծառայողները, որոնք չհրապարակելու վերաբերյալ պայմանագիր են կնքել,  և պետական գաղտնիքներին հասու են, ամերիկյան օրենքների համաձայն՝ պետք է իրենց գրքերի ձեռագրերն ուղարկեն ստուգման՝ ըստ իրենց աշխատանքի վայրի, տվյալ դեպքում՝ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալություն։

Փոխանցում է BBC-ն։

 

Նախորդ հոդվածը‘Մոուրինյո. «Չելսիի» միակ խնդիրն այն է, որ նրանք կորցրեցին ֆենոմենալ Էդեն Ազարին’
Հաջորդ հոդվածը‘Նիդեռլանդներ․ Փարանջան՝ արգելքի տակ’