‘Լույս կտեսնի Վարդան Օսկանյանի հուշագրությունների գիրքը’

743

Տպագրության է հանձնվել Վարդան Օսկանյանի հուշագրությունների գիրքը, որը վերնագրված է «Անկախության ճանապարհով: Փոքր երկրի մեծ մարտահրավերները, նախարարի օրագրից»:

Ինչպես տեղեկացնում է Վարդան Օսկանյանի գրասենյակը, հուշագրությունների գրքում արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն անդրադառնում է Հայաստանի դիվանագիտական գերատեսչությունում իր աշխատանքի, այն ղեկավարելու ժամանակաշրջանի իրադարձությունների, ինչպես նաև Հայաստանի անկախությանը նախորդած տարիներին իր անցած ուղու մասին: Գրքի շնորհանդեսը տեղի կունենա առաջիկայում:

Նախորդ հոդվածը‘Ջեյմս Ուորլիք. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորություն է ստեղծվել’
Հաջորդ հոդվածը‘Բախումներ ցուցարարների և ոստիկանության միջև Մաշտոցի պողոտայում (տեսանյութ, լրացվում է)’