‘Լուչանո Սպալետին՝ «Ռոմայի» գլխավոր մարզիչ’

994

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նախկին գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին իտալական «Ռոմայում» փոխարինել է Ռուդի Գարսիային: Այդ մասին հաղորդում է Հռոմի թիմի պաշտոնական կայքը:

Իտալական լրատվամիջոցների տվյալներով, պայմանագիրը 18 ամսով է, իսկ իտալացի մասնագետը կստանա 2.8 միլիոն եվրո:

Վերադարձը «Ռոմայում» Սպալետին կնշի հունվարի 17-ին: «Ռոմայի» մրցակիցը կլինի «Վերոնան»: Սպալետին «Ռոման» գլխավորել է 2005-2009 թվականներին:

Նախորդ հոդվածը‘Վացկե. «Գյոտցեին ու Լևանդովսկուն կարողացանք փոխարինել Մխիթարյանով ու Օբամեյանգով»’
Հաջորդ հոդվածը‘Ռումենիգե. «Անչելոտին երկու մասնագետների հետ գերմաներեն է սովորում»’