‘Լուչեսկու. Մեզ բարդ խաղ է սպասվում’

990

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն դանիական «Նորշելանի» հետ խաղից առաջ հանդիպել է լրագրողների հետ և խոսել մրցակցի մասին:

«Ես նշել եմ, որ «Նորշելանը» խաղաոճով նման է «Շախտյորին»: Նույնպիսի կոմբինացիաներ գրոհի ժամանակ, պաշտպանությունից հարձակման անցնելու ընթացքը: Այն, որ նրանց մարզիչը փոխառել է «Բարսելոնայի» խաղաոճը, միայն հաստատում է իմ խոսքերը:

«Նորշելանը» «Բարսելոնայի» մինի-պատճեն է: Իսկ մենք ոչ մեկին չենք պատճենում: Բացի այդ, «Նորշելանդը» կարգապահ և տակտիկապես գրագետ թիմ է: Այնպես որ մեզ բարդ խաղ է սպասվում», ասել է Լուչեսկուն:

Հիշեցնենք, որ E խմբում Ուկրաինայի և Դանիայի չեմպիոններից բացի ընդգրկված են նաև Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Չելսին» և Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսը»։

«Շախտյոր» — «Նորշելան» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 19-ին, Դոնեցկում

Նախորդ հոդվածը‘Ֆրանսահայերը ցույց են անում Փարիզում Ադրբեջանի դեսպանության դիմաց: Մասնակիցների թիվը հասել է 2000-ի (թարմացված)’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականը մեկնել է Թուրքմենստան’