‘Լուչեսկու. Մխիթարյանը կարեւոր ֆուտբոլիստ է’

1040

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում «Նորդշելանի» հետ խաղից (2:0) իր մեկնաբանություններն է տվել:
«Բարդ խաղ ստացվեց, սակայն Չեմպիոնների լիգայում հաղթանակները հեշտ չեն տրվում։ «Նորդշելանը» լավ կազմակերպված թիմ էր, որը փորձում էր գնդակ վերահսկել։ Առաջին խաղակեսում մրցակցին դա հաջողվում էր, սակայն երկրորդ խաղակեսում նրանք հոգնեցին:
Հենրիխը այսօր երկու գոլի հեղինակ դարձավ: Հուսով եմ, որ մյուս հետագա խաղերում մյուս ֆուտբոլիստներն էլ գոլեր կխփեն։ Ես գոհ եմ Մխիթարյանի օգտակար գործողությունների գործակցից։ Նա շատ կարեւոր ֆուտբոլիստ է։ Կցանկանայի առանձնացնել նաեւ Կուչերին, ով իրեն հիանալի դրսեւորեց պաշտպանությունում»,- Լուչեսկուի խոսքն է մեջբերում «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. Մխիթարյանի բենեֆիսը’
Հաջորդ հոդվածը‘Չեզարե Պրանդելի. Հայաստանի հավաքականը հսկայական առաջընթաց է գրանցել’