‘Լուվրին մեկ միլիոն դոլար է հարկավոր՝ 13-րդ դարի արձանիկները ձեռք բերելու համար ‘

1157

Լուվրը հասարակությանն է դիմել՝ խնդրելով  հանգանակել13-րդ դարի փղոսկրե երկու արձանիկները ձեռք բերելու համար չհերիքող մեկ միլիոն դոլարը (800 հա զար եվրո), հաղորդում է FP գործակալությունը:

Ըստ թանգարանի տնօրեն Անրի Լուարետի՝ Լուվրը պետք է այդ գումարը հայթայթի մինչև եկող տարվա հունվարի 31-ը: Նման պայման է դրել արձանիկների տերը, որը դրանց դիմաց պահանջել է 2,6 միլիոն եվրո: Այդ գումարի կեսը տրամադրել է Լուվրի բարեկամների ընկերությունը, ևս 500 հազար եվրո նվիրել է ապահովագրական ընկերությունը, բայց դա դեռ բավարար չէ: Եթե Լուվրը չհասցնի հավաքել անհրաժեշտ գումարը,  ապա արձանիկները, որոնք Լուարետն անվանել է ֆրանսիական գոթական արվեստի գլուխգործոցներ, իսկ մշակույթի նախարարությունը՝ ազգային արժեքներ, կարող են վաճառվել Ֆրանսիայից դուրս: Փղոսկրե արձանիկները «Խաչից իջեցումը» կոմպոզիցիայի մասն են կազմում, որը թվագրվում է 1270 թվականով և ընդգրկված է թանգարանի հավաքածուի մեջ:

Նախորդ հոդվածը‘Ի հայտ է բերվել կյանքի տևողությունը երկարացնող հորմոն ‘
Հաջորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Կառավարությունը թաքցնում է գազի գնի աղետալի բարձրացումը’