‘Լուվրի տնօրենը կհեռանա պաշտոնից’

1174

Լուվրի տնօրեն Անրի Լուարեթը կհեռանա պաշտոնից ժամկետը լրանալուն պես՝ 2013 թ. ապրիլին: Այդ մասին France-Presse գործակալությանը հայտնել է հենց ինքը: Լուարեթը Ֆրանսիայ գլխավոր թանգարանը ղեկավարում է 2001 թվականից: Մինչ այդ նա եղել է Օրսեի թանգարանի նախ՝ համակարգողը, ապա՝ տնօրենը: 12 տարիների ընթացքում, ինչ Լուարեթը ղեկավարել է Լուվրը, թանգարանի այցելությունները կրկնակի աճել են՝ տարեկան հինգ միլիոնից հասնելով տասը միլիոնի: Տնօրենի երկու գլխավոր նախագծերն ավարտին են հասցվել այս տարի. բացվել է իսլամական արվեստի նոր բաժին, և Լուվրի մասնաճյուղ է ստեղծվել Լանս քաղաքում: Լուարեթի նորարարություններից է նաև ժամանակակից արվեստի ստեղծագործությունների ընդգրկումը մշտական ցուցադրություններում: Լուարեթի օրոք նաև որոշվել է մասնաճյուղ բացել Աբու-Դաբիում: ԱՄԷ-ն ֆրանսիական թանգարանին 1,3 միլիարդ եվրո է վճարել՝ 30 տարվա ընթացքում նրա անունն օգտագործելու, ինչպես նաև՝ նրանից ցուցանմուշներ և փորձագետներ վարձակալելու իրավունքի դիմաց: Հանրահայտ ճարտարապետ Ժան Նուվելի նախագծած շենքում թանգարանը կբացվի 2015 թ.: Այս որոշումը ոչ միարժեք արձագանքի է արժանացել. քննադատները Լուվրին մեղադրում են «հոգին ծախելու» համար և հիշեցնում Էմիրություններում մարդու իրավունքների խախտումների մասին:

Նախորդ հոդվածը‘«Բանանցի» լավագույն հնգյակը’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է Իրաքի նախագահը’