‘Լպուտյան, Թոքմաջյան. ՀՀԿ ցուցակի 2-րդ եւ 3-րդ համարները ‘

1293

Քիչ առաջ ավարտվել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ քննարկվել են հետընտրական զարգացումները, ինչպես նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին առնչվող հարցեր: News.am-ի փոխանցմամբ, այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա տեղեկացրել է, որ Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու է գրոսմաստերՍմբատ Լպուտյանը, իսկ երրորդը՝ ճարտարապետ, ԵՃՇՊՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը: Հիշեցնենք, որ ցուցակի առաջին հորիզոնականում Տարոն Մարգարյանն է:  

Նախորդ հոդվածը‘Պերուի ոստիկանապետը հրաժարական է ներկայացրել՝ երկրում հանցավորության աննախադեպ աճի պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Իսկական ՀՀԿ-ական պատգամավոր. Արթուր Գեւորգյան՝ 1 դեմ, 0 ելույթ, 0 հարց’