‘Լսումներ՝ Ամուլսարի հանքավայրի փակման նախագծի շուրջ’

1152

Հունիսի 21-ին` ժամը 11.00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Գորայքի գյուղապետարանում տեղի կունենան «Գեոթիմ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքի փակման ծրագրի վերաբերյալ հասարակական լսումներ, տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության մամլո ծառայությունը:

Հիշեցնենք, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրը գտնվում է Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի սահմանին: Այն շահագործվելու է 16,5 տարի: Ըստ հանքի փակման նախագծի` արդյունահանման ավարտից հետո, մասնավորապես՝ բացահանքը կցանկապատվի, կամ կտեղադրվի լարափակոց՝ բացահանքի վերին հանքաստիճանի փլուզման հնարավոր պրիզմայից 5մ հեռավորության վրա: Ռեկուլտիվացիայի կենթարկվեն լցակույտերը, կապամոնտաժվեն կառույցները:

Նախորդ հոդվածը‘Դատարանը մերժեց Դավիթ Սանասարյանի հայցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի’
Հաջորդ հոդվածը‘Տխմար հակաքայլ. Մամուլ’