Լրագրողի դեմ գործ է հարուցվել կեղծ լուրեր տարածելու մեղադրանքով

322

Ռուսաստանի քննչական կոմիտեն Ռուսաստանի բանակի մասին ապատեղեկատվություն տարածելու մեղադրանքով քրեական գործ է հարուցել Առաջին ալիքի նախկին խմբագիր Մարինա Օվսյաննիկովայի նկատմամբ, լրագրողներին հաղորդել է նրա փաստաբանը։

Մարտի կեսերին Առաջին ալիքով «Время» ծրագրի երեկոյան թողարկման ընթացքում տաղավար էր ներխուժել Օվսյաննիկովան՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը դատապարտող պաստառ պարզած։ Դրանից հետո Առաջին ալիքում հետաքննություն էին սկսել նրա նկատմամբ, որի արդյունքներն առայժմ հայտնի չեն։

Ավելի վաղ Մոսկվայի Օստանկինյան դատարանը Օվսյաննիկովային մեղավոր է ճանաչել «Առանց ծանուցման հանրային միջոցառում կազմակերպելու կամ անցկացնելու» հոդվածով և տուգանել 30 հազար ռուբլով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍթոլթենբերգը Ուկրաինայի հակամարտության ավարտի ժամկետ չի նշել
Հաջորդ հոդվածըՌԴ–ում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 23 771 դեպք