‘Լրագրողները կայք են ստեղծել Սնոուդենի նյութերի հիման վրա’

838

Լրագրողները, որոնց ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը գաղտնի նյութեր է փոխանցել, սեփական ինտերնետ-նախագիծն են թողարկել: Ինչպես լրատվամիջոցներին տեղեկացրել են նախագծի հեղինակները՝ լրագրող Գլեն Գրինվալդը, ռեժիսոր-վավերոգրող Լաուրա Փոյթրասը և ֆոտոլրագրող  Ջերեմի  Սքեհիլը, կայքում կհրապարակվեն մերկացնող հրապարակումներ, որոնք հիմնված են Սնոուդենի տրամադրած տվյալների վրա: Սակայն հետագայում կայքում կլինեն նաև լրագրողական այլ հետաքննական նյութեր ու բացահայտումներ: Նախագիծը հովանավորում է eBay ինտերնետ-աճուրդի հիմնադիր Պիեռ Օմիդյարը:

Կայքի առաջին հրապարակման մեջ լրագրողները պատմում են, որ անօդաչու սարքերի հարձակման թիրախներ ընտրելիս, որոնք բազմաթիվ անմեղ զոհերի պատճառ են դառնում, ամերիկյան հատուկ ծառայությունները հենվում են էլեկտրոնային գաղտնալսումների ընթացքում ստացած արդյունքների վրա, հաղորդում է vesti.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Երևանում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթը կարող է չկայանալ’
Հաջորդ հոդվածը‘Կդադարեցվի Սիլիկյան և Հաղթանակ թաղամասերի, Մերձավան գյուղի ջրամատակարարումը’