‘Լրագրողները հրապարակել են Չինաստանի վերնախավի «օֆշորային տվյալները»’

980

Միջազգային լրագրողական ICIJ (International Consortium of Investigative Journalists) կոնսորցիումը հրապարակել է չինական և հոնկոնգյան վերնախավի օֆշորային ընկերությունների և բանկային հաշիվների տվյալները: Հարկերից նման կերպ խուսափողների թվում են ՉԺՀ ներկա նախագահ Սի Ցզինպինի և ՉԺՀ պետխորհրդի նախկին վարչապետ Վեն Ցզյաբաոյի ազգականները ՝առաջինի փեսան, որը 2008 թ. Բրիտանական Վիրգինյան կղզիներում 2008 թ. գրանցված Excellence Effort Property Development ընկերության բաժնետերերից է, իսկ նախկին վարչապետի որդին 2006 թ. Բրիտանական Վիրգինյան կղզիներում գրանցել է  Trend Gold Consultants ընկերությունը, որը լուծարվել է 2008 թ.:

Ընդհանուր առմամբ՝ օֆշորի հետ կապ ունեցողների ցանկում ընդգրկված է 22 հազար մարդ, այդ թվում՝ Չինաստանի ամենահարուստ մարդկանցից 15-ը, ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատգամավորներ, պետական հիմնարկների ղեկավարներ: Որոշ գնահատականներով, որըոնք ներկայացնում է ICIJ-ը, 2000 թվականից Չինաստանից օֆշորներ է դուրս բերվել մեկից մինչև չորս տրիլիոն դոլար, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Բանակի օրվա կապակցությամբ քաղաքացիները կհանգստանան եւս 4 օր’
Հաջորդ հոդվածը‘ Air Armenia-ից հետո տեղական ավիափոխադրողների համար հայտամրցույթ չի անցկացվելու’