‘Լրագրողներին հեռացրել էին այն տեղամասից, որտեղ պետք է քվեարկի Ս.Սարգսյանը ‘

1168

Գյումրի «Ասպարեզ» լրագրողների ակումբի կայքը` Asparez.am-ը ահազանգում է.

Այսօր 9/11 տեղամասից, որտեղ քվեարկելու է Սերժ Սարգսյանը, հանձնաժողովի նախագահը ստիպել  է դուրս հանել մի քանի լրագրողների, այդ թվում Մկրտիչ Կարապետյանին, չնայած այն հանգամանքին, որ նրանց իրենց վկայականներով պատշաճ ներկայացել են տեղամասի հանձնաժողովին եւ գրանցվել այնտեղ: Հանձնաժողովի նախագահը պատճառաբանել է, թե այդտեղ ԶԼՄ ներկայացուցիչ լինելու համար պարտավոր են նախագահականում հավատարմագրվել:

Այսպիսով տեղի է ունենում ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածով նախատեսված հատկանիշներով հանցագործություն` Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը:

 

09:48

9/11 տեղամասից, որտեղ լրագրողներին արգելել էին ներկա լինել, քիչ առաջ վեճերից հետո հանձնաժողովի նախագահը ստիպված թույլ է տվել լրագրողներին ներս մտնել: Սակայն 40 րոպեից ավելի նրանց իրավունքը սահմանափակված է եղել, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածով նախատեսված հանցագործություն է. «լրագրողի օրինական պարտականությունների կատարման խոչընդոտումը»: Այդ տեղամասերում, նախատեսվում է, որ քվեարկելու է Սերժ Սարգսյանը եթե դեռ սիրտուհավես ունի:

 

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն 14 տարում առաջին անգամ ունի ֆինանսական կորուստներ’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլա. «Ես եւ «Ռեալը» հարմար չենք իրար»’