‘Լրագրողն ընդդեմ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի. Pastinfo’

1295

Ազգային ժողովի Էթիկայի հանձանաժողովը հունիսի 26-ի դռնփակ նիստում կքննարկի լրագրող Արևիկ Իսաջանյանի դիմումն ընդդեմ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի: Հանձնաժողովը պետք է որոշում կայացնի՝ դիմումի քննությունը սկսելու կամ մերժելու վերաբերյալ:

Խորհրդարանում հավատարմագրված լրագրողը հունիսի 12-ին դիմել է հանձնաժողովին՝ մասնավորապես հայտնելով, որ իր մասնագիտական գործունեության իրականացման շրջանակում հունիսի 10-ին մոտեցել է ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանին՝ «մի քանի հարց ուղղելու իր սեփականատիրական գործունեության վերաբերյալ»: Դրան ի պատասխան՝ ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը վիրավորել է՝ լրագրողին անվանելով «անգրագետ»։

Մանրամասներն՝ այստեղ

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիան և Շվեյցարիան ևս 1/8-րդ եզրափակչում են’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ’