‘Լրագրող Անի Գևորգյանի բնակարանից գողություն է կատարվել. Գողերին արժեքավոր իրերը չեն հետաքրքրել’

2491

Ամանորի գիշերը Հայ ազգային կոնգրեսի անդամներ՝ «Չորրորդ իշխանություն» օրաթերթի լրագրող և լուսանկարիչ Անի Գևորգյանի և newsline.am կայքի օպերատոր Սարգիս Գևորգյանի բնակարանից նրանց բացակայության ժամանակ գողացվել են Անի Գևորգյանին պատկանող Canon 6D տեսախցիկը, «Չորրորդ իշխանություն» խմբագրությանը պատկանող Canon 550 D տեսախցիկը ու Սարգիս Գևորգյանի արխիվային և աշխատանքային նյութերով համակարգիչը ու էլեկտրոնային կրիչները:

Քանի որ տանը ձևականորեն բացված է եղել ընդամենը մեկ- երկու դարակ, իսկ մյուս արժեքավոր իրերը իրենց տեղում են եղել, կարելի է հետևություն անել, որ գողերին հետաքրքրել են ինֆորմացիոն պարունակություն և աշխատանքային կարևորություն ունեցող տեխնիկակայն միջոցները: Գևորգյանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ոստիկանություն:

Նախորդ հոդվածը‘Լավրովը շնորհավորել է Նալբանդյանին’
Հաջորդ հոդվածը‘Հունվարի 2-6-ը օդի ջերմաստիճանը կնվազի’