‘Լրանում է Կոնգրեսի երիտասարդների գործով Վճռաբեկ բողոքի ընդունման վերջնաժամկետը’

1200

Այսօր լրանում է վերջնաժամկետը, երբ Վճռաբեկ դատարանը պետք է որոշում կայացնի՝ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի եւ Սարգիս Գեւորգյանի գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին:

Հիշեցնենք, որ 2011-ի օգոստոսի 9-ին ոստիկանության հետ վիճաբանության պատճառով Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստները 2012-ի սեպտեմբերին դատապարտվել են 2-6 տարվա ազատազրկման: Գործի քննության ընթացքում կալանք է կիրառվել նրանցից Տիգրան Առաքելյանի նկատմամբ: Մյուս երեքը նույնպես, դատարանիվճռի՝ ուժի մեջ մտնելուց ազատազրկման կենթարկվեն:

Եթե այսօր Վճռաբեկ դատարանը որոշում կայացնի՝ վարույթ չընդունել վերաքննիչ բողոքը, դատական նախորդ ատյանի վճիռը կմտնի ուժի մեջ: 

Նախորդ հոդվածը‘Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի’
Հաջորդ հոդվածը‘Մայր Աթոռը հորդորում է Րաֆֆի Հովհաննիսյանին՝ դադարեցնել հացադուլը’