‘Լրատվական թողարկումների փոխարեն կարելի է Հ1-ով ցուցադրել «Սուտլիկ որսկանը». «ՉԻ»’

1679

«Հաշվի առնելով այստեղ կատարվողը՝ կարելի է Հանրային հեռուստատեսությամբ «Մի կաթիլ մեղրն» էլ հաճախ ցուցադրել», երեկ ԱԺ-ում ասել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը:

«Չորրորդ իշխանությունը» այս կապակցությամբ գրում է.

Ամեն ինչ ճիշտ է: Եթե իշխանությունները նախկին կավեէնշիկին նշանակում են Հանրայինի խորհրդի նախագահ ու դրանով իսկ ձեռ առնում մի ամբողջ ժողովրդի, նա էլ պիտի գա ու «կայֆեր բռնի» երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի վրա: Այնպես որ՝ իրար արժեն: Ինչքան ժողովն է ազգային, այնքան էլ «Հ1»-ն է հանրային:

Իսկ ընդհանուր առմամբ Ռուբեն Ջաղինյանն, իհարկե, իրավացի է: Կարելի է ԱԺ նիստերը հեռարձակելու փոխարեն ցուցադրել «Մի կաթիլ մեղրը», լրատվական թողարկումների փոխարեն՝ «Սուտլիկ որսկանը», պաշտոնատար անձանց ելույթների փոխարեն՝ «Չեբուրաշկան», Սփյուռքի նախարարության գործունեությունը լուսաբանելու փոխարեն՝ «Անբան Հուռին», քաղաքապետարանի մասին հաղորդումների փոխարեն՝ «Վինի Թուխի արկածները», գյուղատնտեսության մասին հաղորդումների փոխարեն՝ «Ձախորդ Փանոսը» և այլն:

Նախորդ հոդվածը‘Արցախի վարչապետ. Բացառվում է մաքսակետ ունենալ ԼՂՀ և ՀՀ միջև’
Հաջորդ հոդվածը‘Սևանցի ձեռներեցները, ի նշան բողոքի՝ փակել են խանութները’