‘Լրացուցիչ 50 մլն՝ պաշտոնյաների գործուղումների ծախսերը փակելու համար’

1164

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը պաշտոնյաների արտասահմանյան գործուղումների համար կառավարության այսօրվա նիստում լրացուցիչ գումար ուզեց՝ պատճառաբանելով, որ ֆինանսական ծախսերն առաջին եռամսյակում չեն բավարարել:

Խաչատրյանի խոսքով, լրացուցիչ 50 միլիոն է անհրաժեշտ: Նա չմանրամասնեց, թե դրա անհրաժեշտությունն ինչու է առաջացել:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը սովորաբար ծախսեր ենթադրող որոշումների նախագծերի քննարկման ժամանակ պահանջում է ավելի մանրամասն հիմնավորումներ բերել, այս անգամ առանց հարցերի հաստատեց նախագիծը:

Գումարը հատկացվելու է պետական բյուջեի պահուստային միջոցներից: 

Նախորդ հոդվածը‘«Ռեալը» ցանկանում է գնել Իվանովիչին’
Հաջորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Վերջին խրամատը’