‘Լֆիկական «թաղի խուժանը» հարվածում է ոստիկանին (տեսանյութ)’

2874

Ինչպես արդեն հաղորդել էինք, այսօր Երևանի կենտրոնում՝ Փակ շուկայի հարևանությամբ, հավաքվել են մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնք անընդհատ հնչեցնում են «պարոն Ալեքսանյան», «պարոն Ալեքսանյան» (նկատի ունեն Լֆիկ Սամոյին) արտահայտությունը:

«Լֆիկի պաշտպաններից» ոմանք իրենց շատ լկտի էին պահում: Նրանցից երկուսը հարձակվել են ակտիվիստ Վարդգես Գասպարիի վրա և գողացել նրա պաստառը: Երբ ոստիկանությունը վերջապես որոշեց նրանց բերման ենթարկել բաժին, լֆիկականներից մեկը հարվածեց ոստիկանին, բարեբախտաբար հարվածը շեղ անցավ և ցած ընկավ ոստիկանի բերետը:

Մենք կսպասենք ոստիկանության արձագանքին՝ տեսնելու՝ կպատժվի՞ արդյոք լֆիկական «թաղի խուժանը»:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հիմնականում հույսը կապում է հենց «թաղի  խուժանի» հետ: 

Նախորդ հոդվածը‘ԱԽՔ-ն էլ է մեկնել Մոսկվա’
Հաջորդ հոդվածը‘«Լիվերպուլը» գնեց Սախոյին, Իլյորիին և վարձակալեց Մոզեսին’