‘«Լֆիկի ժողովուրդը» դիմավորեց քաղաքացիներին սեփական «ցույցով» (տեսանյութ)’

1480

Այսօր «Ազատենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության ակտիվիստները կրկին Փակ շուկայի մոտ էիւն հավաքվել՝ իրենց բողոքն արտահայտելու ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել «Լֆիկ» Ալեքսանյանի կողմից պատմաճարտարապետական հուշարձանի աղավաղման դեմ: Ցուցարարներին, նախորդ անգամների նման, դիմավորեցին «Լֆիկի» կողմնակիցները: Ի դեպ, նրանց թվում էր մի քաղաքացի (տեսանյութում՝ վերջին վայրկյաններին), ով նախորդ «հավաքներից» մեկի ժամանակ հավատացնում էր iLur.am-ի թղթակցին, որ պատահմամբ, տրոլեյբուսով երթեւեկելիս նկատել է Ալեքսանյանի կողմնակիցների ցույցը եւ միացել է դրան: 

Նախորդ հոդվածը‘Թատրոնը մեր օրերում’
Հաջորդ հոդվածը‘Կարեն Փոլադյանը նշանակվել է Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար’